Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ախտորոշում

ՄՌՏ-ն կլաուստրոֆոբիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ-ն կլաուստրոֆոբիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

https://doct.ru/articles/mrt-pri-klaustrofobii-new.html

Մագնիսա-ռեզոնանսային շերտագրությունն անհրաժեշտ հետազոտություն է բժշկության տարբեր ասպարեզներում: Սակայն այն ունի նաև բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնցից հարաբերական հակացուցում է կլաուստրոֆոբիան՝ վախը փակ տարածություններից: Դա կարող է արտահայտվել արդեն մանկությունից, հաճախ դիտվում է լայն տարածություններում, սեփական տանն ապրողների մոտ: Հայտնվելով փակ տարածքում մարդն զգում է  ուժեղ տագնապ, հևոց, հաճախասրտություն, ուժեղ քրտնարտադրություն, երբեմն նաև՝ ցնցումներ կամ մկանային սպազմներ:

ՄՌՏ-ն կլաուստրոֆոբիայով տառապողներին հնարավոր է իրականացնել տարբեր միջոցներով.

  • Օգտագործելով բաց տեսակի տոմոգրաֆ: Սակայն սրա դեպքում կան սահմանափակումներ, և  հնարավոր չէ կատարել բոլոր օրգան-սիստեմների հետազոտությունը:
  • ՄՌՏ-ն իրականացնել անեսթեզիոլոգի կողմից հանգստացնող, ոչ խոր քուն առաջացնող դեղորայք ներմուծելով
  • Ոչ շատ արտահայտված կլաուստրոֆոբիայի դեպքում կարելի է բավարարվել միայն հանգստացնող դեղորայք ընդունելով: Բժիշկը նշանակում է հիմնականում թեթև դեղորայք 2 անգամ՝ հետազոտությունից 1 օր առաջ և հետազոտության առավոտյան:


Ինչո՞ւ է վախ առաջանում ՄՌՏ փակ հետազոտության ժամանակ

Առանց նշված մեթոդների օգտագործման փակ ՄՌՏ-ն կարող է կլաուստրոֆոբիայով բուժառուի մոտ պանիկական վախ առաջացնել, քանի որ սարքն ունի նեղ տարածք, հետազոտության ժամանակ առկա է ուժեղ աղմուկ, հետազոտությունը տևում է մոտ 20 րոպեից մեկ ժամ և այդ տնթացքում նաև բուժառուն իրեն միայնակ է զգում:

ՄՌՏ բաց սարքով հետազոտությունը

Բաց սարքի դեպքում մագնիսը տեղակայված է վերին հատվածում, իսկ կողմնային տարածքը բաց է, բուժառուն կարող է հետևել իր շուրջը կատարվողին:

Սակայն բաց սարքի մագնիսային կենտրոնացումը թույլ է և հնարավոր չէ դիտարկել խորքային օրգանները: Փակ ՄՌՏ-ի սարքը կենտրոնացնում է մագնիսական դաշտը 1-3 Տեսլա ուժով, իսկ բացը՝ 0,2-05 Տեսլայով:

Ինչպե՞ս է կատարվում կլաուստրոֆոբիայի ժամանակ ՄՌՏ-ն նարկոզով

Այս դեպքում սեդացիան իրականացվում է բժիշկ-անեսթոզիոլոգի կողմից: Նախապես կատարվում են անհրաժեշտ անալիզներ, ընտրվում է բուժառուին առավել հարմար դեղորայքը, դեղաչափը և ժամանակահատվածը:

Դեղորայքը տրվում է մի քանի մեթոդով.

  • Ինհալացիոն
  • Ներերակային ներմուծմամբ
  • Նշված 2 մեթոդների զուգակցմամբ:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ